Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ ԱՀ ՄԻՊ-ի եւ «Ճշմարտության եւ արդարության կենտրոն» (CFTJ) կազմակերպության միջեւ ձեւավորված համագործակցության շրջանակում հանդիպել է փաստահավաք առաքելություն իրականացնող խմբի անդամների՝ ԱրՊՀ իրավաբանական բաժնի ուսանողների հետ, որոնք զբաղվում են ապացույցներ հավաքագրելով եւ փաստագրելով ադրբեջանական հանցագործությունները։
CFTJ-ն հիմնադրվել է 2020-ին Արցախյան վերջին պատերազմից հետո՝ պատերազմական հանցագործությունների հետեւանքով տուժած անձանց ցուցմունքները պահպանելու համար:
Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ կենտրոնը միջազգային իրավական չափանիշներին համապատասխան կրթում եւ վերապատրաստում է թիմեր Արցախում եւ Հայաստանում՝ ապացույցների վրա հիմնված հարցազրույցներ իրականացնելու նպատակով:
CFTJ-ի առաքելությունը մարդկության դեմ հանցագործությունների կենդանի հուշարձանի ստեղծումն է: