Իսրայելը 20 ամսվա ընթացքում առաջին անգամ բացել է սահմանները պատվաստված օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ Նրանք պետք է պատվաստված լինեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված պատվաստանյութերով։
Երկիր ժամանողները ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) թեստեր պետք է հանձնեն մեկնելուց 72 ժամ առաջ, նաեւ Իսրայելի օդանավակայանում:
Նոյեմբերի 15-ից «Սպուտնիկ V»-ով ամբողջական պատվաստվածներին եւս թույլ կտան այցելել Իսրայել։