Պակիստանում Ադրբեջանի դեսպանության ռազմական կցորդ Մեհման Նովրուզովը հայտարարել է, թե Բաքուն հետաքրքրված է Պակիստանից JF-17 Thunder կործանիչներ գնելու հարցում։
Նովրուզովը պակիստանյան «Dunya News» գործակալությանը հայտնել է, թե այդ կործանիչների գնումն իրենց օրակարգի առանցքային հարցն է։ Նա ընդգծել է, թե Ադրբեջանի ռազմաօդային ուժերը լուրջ ջանքեր են թափում իրենց ռազմական տեխնիկան արդիականացնելու համար, եւ այդ ուղղությամբ համատեղ աշխատանք է տարվում Իսլամաբադի հետ։
JF-17 Thunder կործանիչ-ռմբակոծիչը Պակիստանի եւ Չինաստանի համատեղ մշակած ռազմական ինքնաթիռ է։ JF-17 Thunder-ով համալրված են նաեւ Չինաստանի ռազմաօդային ուժերը։ Վերջին սերնդի կործանիչների գինը ավելի քան 25 միլիոն դոլար է։