Ռուսական «Addreality» ընկերության մասնագետները ստեղծել են պատվաստված կամ առողջացած մարդկանց QR կոդերը ստուգող եւ արհեստական բանականության հիման վրա աշխատող սարքավորում։ Բացի դրանից՝ սարքը վավերացնում է QR կոդը, ստուգում դիմակի առկայությունը:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ սարքը բաղկացած է էկրանից, դեմքը ճանաչող տեսախցիկից եւ միկրոհամակարգչից։ QR կոդի ընթերցումից բացի՝ սարքում կարելի է հաստատել անձնագրի եւ այլ փաստաթղթերի վավերացման ալգորիթմներ։
Ընկերությունից հայտնել են, որ մոտ ժամանակներս նման սարքեր կհայտնվեն ռեստորաններում, օդանավակայաններում, թատրոններում, առեւտրի կենտրոններում եւ արտադրական ձեռնարկություններում։
Փաստաթղթերի ճանաչման համար օգտագործվող ծրագրային ապահովումը օգտատերերի անձնական տվյալների մշակման համար կողմնակի ծառայությունների կամ երրորդ անձանց չի փոխանցվում։