ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գլազգոյում մամուլի ասուլիսում քննադատել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Գլազգոյում ՄԱԿ-ի կլիմայի համաժողովին չմասնակցելու համար։ Նա կասկածի տակ է դրել կլիմայի փոփոխության դեմ պայքարելու նրանց հանձնառությունը:
Բայդենը հայտարարել է, որ Չինաստանը եւ Ռուսաստանը բավականաչափ ջանքեր չեն գործադրում՝ աշխարհի ամենահրատապ բնապահպանական խնդիրները լուծելու համար:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, թե Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդները բաց են թողել ամբողջ աշխարհի վրա ազդելու հնարավորությունը։
Չինաստանի ղեկավարը՝ գրավոր հայտարարություն, Ռուսաստանի նախագահը՝ ձայնագրված ուղերձ է հղել Գլազգոյի համաժողովի մասնակիցներին։