ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահե Գեւորգյանը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մոտ ժամանակներս արտգործնախարարների նոր հանդիպումներ կլինեն։
«ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի հետ համագործակցությունը շարունակվում է։ Կարծում եմ՝ կլինեն նոր հանդիպումներ եւ պայմաններ կստեղծվեն խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման համար»,- ասել է Գեւորգյանը ԱԺ հանձնաժողովներում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։
Նա հիշեցրել է, որ սեպտեմբերին Նյու Յորքում երկու երկրների նախարարների հետ առանձին ձեւաչափով Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպում է եղել, որին հաջորդել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Փոխնախարարն ընդգծել է, որ սա ամենամեծ ձեռքբերումն էր վերջին շրջանում։ Վահե Գեւորգյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համագործակցության համար։