Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը չորեքշաբթի հաստատել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների 7-րդ փուլը կմեկնարկի նոյեմբերի 29-ին Վիեննայում։ Փրայսը հավելել է, որ Իրանի հարցով պետքարտուղարության հատուկ բանագնաց Ռոբերտ Մելին կրկին կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը այս բանակցություններում:
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Միացյալ Նահանգների 2018-ին դուրս եկավ Իրանի հետ 2015-ին գերտերությունների կնքած միջուկային համաձայնագրից:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է գործարքին վերադառնալու ցանկության մասին, սակայն Վիեննայի միջնորդավորված բանակցություններն առայժմ էական տեղաշարժ չեն արձանագրել: