ԱԳ փոխնախարար Վահե Գեւորգյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ քանի դեռ չկան սահմանազատման վերաբերյալ բանակցություններ, դեռ վաղաժամ է խոսել, թե ինչ քարտեզներով են Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատում կատարելու։
Նա հավելել է, որ ներքին քննարկումների ժամանակ ընդհանուր մոտեցումներ են ձեւակերպել, սակայն այդ ամենի մասին դեռ վաղ է խոսել։
«Այսինքն՝ նախ պետք է բանակցություններ սկսվեն սահմանազատման առնչությամբ»,- ընդգծել է փոխնախարարը։
Իր հերթին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ ճեպազրույցում հայտարարել էր, թե ՌԴ արտգործնախարարությունը տեղեկություն չունի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից ԼՂ վերաբերյալ նոր փաստաթղթեր ստորագրելու հավանականության մասին։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւս երեկ հայտարարել էր, թե ներկայում երկու երկրների ղեկավարների հանդիպման մասին որեւէ տեղեկություն չկա։