Մոսկվայում օդում աղտոտող նյութերի պարունակության մակարդակը նոյեմբերի 3-ին գրեթե կրկնակի բարձրացել է։
Թանձր մառախուղը բազմաթիվ բողոքներ է առաջացրել Մոսկվայի տարածաշրջանում՝ օդում ծխի եւ այրվածքի հոտերի պատճառով: Նախորդ օրվա ընթացքում Մոսկվայի մարզում գրանցվել է գրեթե 30 ջերմային կետ. հիմնականում այրվել են կենցաղային աղբը, ծառահատման մնացորդներն անտառներում՝ ծառերի բներ, արմատներ, որոնք մնացել են հիվանդ ծառերի հատումից հետո, ինչպես նաեւ չոր խոտը:
Դա անդրադարձել է նաեւ Մոսկվայի մթնոլորտի վրա, որտեղ Լյուբլինոյի շրջանում գրանցվել է ածխածնի օքսիդների առավելագույն թույլատրելի խտության գերազանցում 1,04 անգամ:
Էկոլոգիական իրադրությունն անընդհատ գնահատում են «Մոսէկոմոնիթորինգի» գրեթե 60 ստացիոնար կետերը:
Նոյեմբերի 3-ի՝ 06:00-ի դրությամբ Նովոկոսինոյի շրջանում գրանցվել է օդում վնասակար նյութերի առավելագույն թույլատրելի խտության գերազանցում 1,82 անգամ։
Օրվա ընթացքում Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի բնակիչներից արտակարգ իրավիճակների ծառայությունները ստացել են 55 գանգատ՝ օդի մեջ ծխի եւ այրվածքի հոտերի պատճառով, ընդամենը երկու օրվա ընթացքում՝ 136 գանգատ: