Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի բանաձեւերը երբեմն շատ արագ են կյանքի կոչվում, բայց հայ-ադրբեջանական հակամարտությանն առնչվող բանաձեւերը 30 տարի չեն կատարվել, ինչը խարխլում է վստահությունը ՄԱԿ-ի նկատմամբ:
Ըստ ադրբեջանական «Trend» գործակալության՝ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը Բաքվում գումարված «Աշխարհը Քովիդ-19-ից հետո» միջազգային համաժողովում շեշտել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն ժամանակին չորս բանաձեւ է ընդունել Ադրբեջանի տարածքներից հայկական ուժերի անվերապահ հեռացման մասին, բայց դրանք անտեսվել են:
Մինչեւ նոյեմբերի 6-ը ընթանալիք միջազգային համաժողովին մասնակցում են ավելի քան 40 երկրների պատվիրակներ, պետությունների եւ կառավարությունների նախկին ղեկավարներ, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: