Հայաստանում համոզված են, որ պատերազմը տանուլ տրվեց հենց ռուսական զենքի պատճառով,- գրում է Discover 24 պարբերականը։ Հայաստանի իշխանությունները պարտության պատճառների փնտրտուքի մեջ են եւ հակված են պատասխանատուներին կշտամբել սպառազինության ձեռքբերման ռազմավարության սխալ մոտեցումների համար:
Մասնավորապես, «Взгляд.ру» պարբերականը՝ վկայակոչելով զինվորական փորձագետին, գրում է, որ Երեւանում ավելի հաճախ լսվում են հատկապես ռուսական զենքի ցածր արդյունավետության մասին խոսակցություններ:
СУ-30 կործանիչներն, օրինակ՝ այդպես էլ օդ չբարձրացան, քանի որ մարտական հարիր խնդիր չգտնվեց: Հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք նույնպես ռուսական արտադրանք են, ի վիճակի չեղան խոչընդոտներ ստեղծել անօդաչու թռչող սարքերի դեմ: Ավելին՝ քանիցս հաղորդվեց, որ ԱԹՍ-ներն՝ աննկատ մնալով, ոչնչացրել են С-300 ՀՕՊ համակարգեր, թեեւ այս տեղեկության հավաստիությունը խիստ կասկածելի է: Հայաստանին չբավարարեցին նաեւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, որոնք չկարողացան գլուխ հանել անօդաչուներից:
Այս ամենը, ըստ պարբերականի՝ հայաստանցիներին ստիպում է հայացքն ուղղել Գերմանիայի կամ այլ երկրների արտադրության սպառազինությանը: