Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե ինքը տեղեկություն չունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին` միաժամանակ հավելելով, որ չի կարելի բացառել ապագայում նման հանդիպման անցկացումը:
Վերջին անգամ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարները հանդիպել են հունվարի 11-ին Մոսկվայում, որտեղ համաձայնեցրել են տարածաշրջանում տրանսպորտային ուղիները վերագործարկելու հարցը: Դրանից հետո հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հանդիպումները շարունակվել են երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով:
2021-ի սեպտեմբերի 23-ին էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը: