Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Միութենական պետության ինտեգրացիոն դեկրետը, ընդունել եւ հաստատել ռազմական դոկտրինն ու ընդունել միգրացիոն քաղաքականության հայեցակարգը:
Թե՛ Մոսկվայում, թե՛ Մինսկում բազմիցս ընդգծել են, որ միութենական ծրագրերում բացակայում են քաղաքական հարցեր եւ չեն վտանգում երկրների ինքնիշխանությունը։
«Տեսնում եմ ՝ Պուտինը ստորագրել է, ես էլ կստորագրեմ»,- ասել է Լուկաշենկոն:
Ռուսաստանն ու Բելառուսը Միութենական պետություն ստեղծելու մասին պայմանագիր են ստորագրել 1999-ի դեկտեմբերի 8-ին։ Փաստաթղթի 20-ամյակի կապակցությամբ ստեղծվել է ոլորտային ճանապարհային քարտեզների մշակման աշխատանքային խումբ։
Մոսկվան եւ Մինսկը վերաձեւակերպել են նաեւ միութենական ինտեգրման ծրագրերը, որոնց մեծ մասը ներառում է ծրագրեր մինչեւ 2027-ը։