Ըստ ամերիկյան «Associated Press» գործակալության՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Ստյուարտը հայտնել է, որ հոկտեմբերի վերջի դրությամբ հետախուզական գերատեսչություններում պատվաստվել է աշխատակիցների 20-40 տոկոսը: Պատվաստումից հրաժարված ամերիկյան հազարավոր հետախույզներ գործը կորցնելու վտանգի առաջ են հայտնվել:
ԱՄՆ հատուկ ծառայություններում ստեղծված իրավիճակը մտահոգություն է առաջացրել Կոնգրեսում, քանի որ դա արդեն երկրի ազգային անվտանգության հարց է ընկալվում: Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեն հայտարարել է իշխանությունների որոշումը վիճարկելու նպատակով դատարան հայց ներկայացնելու մասին։
Միացյալ Նահանգների կառավարությունն ավելի վաղ որոշում էր ընդունել, որ 100-ից ավելի աշխատող ունեցող ընկերությունների ու հաստատությունների անձնակազմը պիտի պարտադիր պատվաստվի: Ըստ այդ որոշման՝ աշխատակիցները պետք է պատվաստման ամբողջական կուրս անցնեն մինչև 2022-ի հունվարի 4-ը: