Ամերիկյան The National Interest պարբերականը գրում է, որ Կովկասյան սցենարում Թուրքիայի համար միակ անկանխատեսելի գործոնը Ռուսաստանն էր։ Թեեւ անցած ամսվա իրադարձությունները ցույց տվեցին, որ Էրդողանի ինքնավստահությունը գերազանցում է Ռուսաստանի հանդեպ վախին:
TNI-ն այս հարցում կարեւոր է համարում տարածաշրջանում Միացյալ Նահանգների դերի նվազումը։ «ԱՄՆ-ն ավելի հաճախ շաշկի է խաղում այն ժամանակ, երբ մյուս երկրները շախմատ են խաղում: Ժամանակն է, որ Վաշինգտոնը, Փարիզը, եւ միջազգային հանրության մյուս ներկայացուցիչները մի քանի քայլ առաջ մտածեն, կանխատեսեն կամ նույնիսկ կանխարգելեն Կովկասի հաջորդ պատերազմը։ Դիվանագետները գուցեեւ գնահատում են տիրող դադարը, բայց պետք է զգուշություն դրսեւորեն. չէ՞ որ անցյալի նախադեպերն ու ընթացիկ ամփոփագրերը վկայում են, որ սա ամենեւին էլ հաստատուն խաղաղություն չէ, այլ անդորր մեծ փոթորկից առաջ: