Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի մեջլիսը, նոյեմբերի 5-ի նիստում համաներում հայտարարելու մասին որոշում է ընդունել։ Միլի մեջլիսի փոխնախագահ Ալի Հուսեյնլին նշել է, որ համաներումը կտարածվի շուրջ 16-17 հազար դատապարտյալների վրա, որոնցից 3 հազարը կարող են ազատ արձակվել։
Համաներում ընդունելու նախաձեռնությամբ հանդես էր եկել երկրի ղեկավար Իլհամ Ալիեւը՝ Ղարաբաղյան վերջին պատերազմում հաղթանակի առաջին տարին լրանալու կապակցությամբ, որն Ադրբեջանը պատրաստվում է նշելու նոյեմբերի 8-ին։
Ադրբեջանցի իրավապաշտպանները հայտարարում են, որ համաներումը չի լուծում քաղբանտարկյալների խնդիրները։