Ըստ ռուսական REGNUM գործակալության, Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հասարակական պալատում անցկացված խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի հետ ռազմական դաշինքն ամրապնդելու անհրաժեշտության մասին:
Լեռնային Ղարաբաղում (Արցախում) վերջին իրադարձությունները վկայում են, որ աշխարհն ավաղ չի դարձել ավելի մարդասեր եւ ռազմական անվտանգությանն առնչվող հարցերը մնում են հրատապ,-ընդգծել է Բժանիան: «Վրաստանի ու Աբխազիայի միջեւ խաղաղության համաձայնագիր մինչեւ օրս չի կնքվել, մինչդեռ Թբիլիսին շարունակում է հարեւան պետությունը համարել իր տարածքի մաս»:
Բժանիան ասել է, որ ռազմական դաշինքի ամրապնդման, միավորված պաշտպանական եւ անվտանգ տարածքի ստեղծման հարցերը քննարկել է ՌԴ նախագահ Պուտինի հետ:
Նա նաեւ հայտնել է, որ կողմ է Եւրոպական Միության տիպի միավորումներին եւ Աբխազիան տեսնում Ռուսատանի հետ միացյալ տարածքում։