Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե 2020-ի նոյեմբերից ի վեր ադրբեջանական կողմը հայտնաբերել ու հայկական կողմին է փոխանցել ղարաբաղյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների 1700 աճյուն եւ մասունք։ Նա այդ գործողությունները ներկայացրել է որպես միջազգային օրենքներին համապատասխանող հումանիտար ակցիա։
Հետպատերազմական իրավիճակի մասին Բայրամովն ասել է, թե Բաքուն Երեւանին առաջարկում է հարգել հարեւանների ինքնիշխանությունն ու սահմանները, դուրս գալ տրանսպորտային փակուղուց եւ դառնալ զարգացող տարածաշրջանի մի մասը։