ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ տեղեկություն են ստացել, որ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի բժշկական կենտրոններից մեկին կից պոլիկլինիկայում բժշկուհին 10 հազար դրամի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագիր է տվել։
Առանց պատվաստվելու պատվաստված լինելու հավաստագիրը ձեռք բերած Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 24-ամյա բնակչուհին հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին:
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանության Հրազդանի բաժնից փոխանցվել են Շենգավիթի բաժին, որտեղից էլ հակակոռուպցիոն կոմիտե՝ հետագա քննության։