Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Կարմիր խաչի եւ ՌԴ խաղաղապահների միջամտությամբ զոհված զինծառայողների մարմինների որոնման եւ փոխանակման աշխատանքները գրեթե ավարտված են Շուշիի ու Մարտակերտի ուղղություններում:
Մարտունի քաղաքի հարակից համայնքներում, Ասկերանի վերին ենթաշրջանում, ինչպես նաեւ Հադրութի, Ֆիզուլիի ուղղություններում, Մեխակավանում (Ջաբրայիլ) եւ մյուս բնակավայրերում որոնումները շարունակվում են։ Առաջիկայում կներառվի նաեւ Հադրութի հարավային հատվածը:
Ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն ամենօրյա շփումների մեջ է ծնողների հետ եւ ներկայացնում է աշխատանքի արդյունքը։