ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կարեւորել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում գերի ընկածների եւ զոհված զինծառայողների մարմինների շուտափույթ փոխանակման իրականացումը:
Լավրովը խոստացել է խաղաղապահների միջոցով միջնորդել գերիների եւ զոհված զինծառայողների մարմինների հնարավորինս արագ փոխանակման հարցը:
Արա Այվազյանը նշել է, որ գերիների փոխանակման հարցն առավել արդիական է այն պարագայում, երբ կան նրանց նկատմամբ բարբարոսական գործողություններ, անմարդկային վերաբերմունք վկայող փաստեր: