Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ տեսակոնֆերանսի ռեժիմով հանդիպում է նախապատրաստվում: Միեւնույն ժամանակ, ըստ Պեսկովի, ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ դեռ չկան:
Երեկ` նոյեմբերի 7-ին, հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանն ասել էր, որ այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն չկա։
Հանդիպման անցկացման մասին ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ այն կանցկացվի տեսակոնֆերանսի ձեւաչափով։