Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարությունից հայտնել են, որ 2021-ի սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտահանվել է 478 տոննա մանդարին, որի 80%-ը արտահանվել է Հայաստան։
Ըստ Վրաստանի շրջակա նախարարության հրապարակած տվյալների՝ 478 տոննայի մանդարինի 10 տոննան արտահանվել է Սլովենիա, 18 տոննան՝ Ուկրաինա, 67 տոննան՝ Ռուսաստան, 383 տոննան՝ Հայաստան:
Արտահանման արժեքը կազմել է 171 հազար դոլար։ Մանդարինի արտահանման ծավալն այս ժամանակահատվածում աճել է 100%-ով, իսկ արտահանման արժեքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 54%-ով։