ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել նոյեմբերի 8-ին:
Նախարարները կարծիքներ են փոխանակել 2020-ի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հայտարարության ընդունման մեկամյակի նախաշեմին:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաեւ ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության արդիական հարցերին, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների առանձին ասպեկտներին»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: