ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ «Մոդեռնա» ընկերության 60700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է:
Պատվաստանյութը Հայաստանին է նվիրաբերվել Եվրոպական միության «Բնակչության պաշտպանության մեխանիզմի» շրջանակում Սլովակիայի Հանրապետությունից:
Այն կիրառվում է 12 եւ բարձր տարիքի անձանց շրջանում՝ Քովիդ-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար:
«Մոդեռնա» պատվաստանյութ էին ուղարկել Հայաստան նաեւ Լատվիան, ավելի ուշ՝ Նիդերլանդները: