Թուրք հայտնի գրող Ահմեթ Ումիթը թուրքական «Halk TV»-ի եթերում վստահություն է հայտնել, որ Թուրքիայում իշխանափոխություն է լինելու։ Նա նշել է, որ դրա մասին են վկայում իրականացվող սոցհարցումները եւ մարդկանց սոցիալական ծանր վիճակը։
«Վստահ եմ, որ այսօրվա իշխանությունը հեռանալու է։ Եթե սոցհարցումներին նայեք, դուք էլ կհամոզվեք։ Եթե շուկա գնաք, կտեսնեք, որ մարդիկ չեն կարողանում գնումներ կատարել։ Հացը, տրանսպորտը, բենզինը․․․ ամեն ինչ ահավոր է»,- ընդգծել է Ումիթը։
Գրողը քննադատել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն այն բանի համար, որ վերջինս բացարձակ իշխանության է ձգտում։
«Երբ ասում եք՝ ես եկել եմ ու ամենաճիշտը ես եմ ներկայացնում, ինձնից բացի բոլորը սխալ են, դավաճան են, ուրեմն երկիրը կործանվում է»,- իշխող կուսակցությանն է դիմել թուրք գրողը։