Ըստ Greek City Times-ի՝ Եվրամիության արտաքին գործերի գլխավոր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտարարել է, որ Թուրքիայի հետ կապված իրավիճակը վատթարացել է:
«Թուրքիայի պահվածքում հիմնարար փոփոխություն չկա, ընդհակառակը՝ շատ առումներով իրավիճակը վատթարացել է: Նախարարների գնահատականը դրական չէ: Յուրաքանչյուր նախարար իր կառավարության ղեկավարին առանձին կներկայացնի իրավիճակը մինչեւ Եվրոպական խորհրդի նիստը, որը նախատեսված է ընթացիկ շաբաթվա վերջին». ասել է Բորելը երկուշաբթի օրը ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի ավարտից հետո։