ԱՄՆ-ի պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի բյուրոն դատապարտել է ԼՂ–ում հայ քաղաքացու սպանությունը։
«Դատապարտում ենք բռնությունը, որը հանգեցրել է հայ քաղաքացիական անձի մահվան։ Կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին ակտիվացնելու իրենց ներգրավվածությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով՝ լուծելու ԼՂ հակամարտության վերաբերյալ կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները»,– ասված է Twitter-ի պաշտոնական էջում բյուրոյի հրապարակած հայտարարության մեջ։