Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը հայտնել է, որ նոյեմբերի 9-ի ցերեկը ՀՀ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում ադրբեջանական դիրքերից կրակոց է արձակվել գյուղի տարածքում հողագործական աշխատանքներ կատարող գյուղացու ուղղությամբ։
«Տրակտորիստը հրաշքով է փրկվել, նա չի վիրավորվել։ Կրակոցից վնասվել է միայն տրակտորը»,– նշել է գյուղապետը։