Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել է, որ 2022-ին Ադրբեջանի ռազմական եւ անվտանգային ծախսերը կկազմեն 2 միլիարդ 600 միլիոն դոլար։ Նախարարը նշել է, որ միայն նոր սպառազինությունների ձեռքբերման վրա գալիք տարի Ադրբեջանը մտադիր է ծախսել 294 միլիոն ամերիկյան դոլար։
Ըստ Շարիֆովի՝ ընդհանուր առմամբ, ուժային կառույցների համար նախատեսված միջոցները կազմելու են գալիք տարվա պետբյուջեի ծախսային մասի 15 տոկոսը:
«Պետական ծախսերի առաջնահերթ ուղղություններն են երկրի պաշտպանունակության ամրապնդումը, ազատագրված տարածքներում զորամասերի շինարարությունն ու պետական սահմանի հուսալի պաշտպանությունը»,- հավելել է Ադրբեջանի ֆինանսների նախարարը: