Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի նոյեմբերի 4-9-ը՝ 18-ից բարձր տարիքի 5000 մարդու շրջանում անցկացրած սոցհարցումներով ուկրաինացիների ավելի քան 60%-ը կողմ է անդամագրվել Եվրամիությանը, 58%-ը՝ Հյուսիսատլանտյան դաշինքին:
Եթե այսօր Ուկրաինայում հանրաքվե անցկացվեր, ուկրաինացիների 62%-ը կքվեարկեր ԵՄ անդամագրման օգտին, 32%-ը՝ դեմ: Հարցվածների 35%-ը խոստովանել է, որ կքվեարկեր Ուկրաինայի՝ ՆԱՏՕ անդամագրման դեմ: Հարցումն անցկացնելիս սխալները չեն գերազանցել 1,5%-ը:
Ուկրաինայի Գերագույն Ռադան 2014-ի փոփոխություններ մտցրեց երկրի երկու օրենքներում՝ հրաժարվելով պետության արտադաշինքային կարգավիճակից: 2019-ի փետրվարին Ուկրաինայի խորհրդարանը փոխեց երկրի հիմնական օրենքը՝ սահմանադրությունը՝ ամրապնդելով ԵՄ եւ ՆԱՏՕ անդամակցման երկրի քաղաքական կուրսը: Ուկրաինան փաստացի դարձավ առաջին պետությունը, որը ստացել է ընդլայնված հնարավորություններով Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերոջ կարգավիճակ: