ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանի Դաշնության ռազմական ոստիկանության ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործունեության մեկ տարվա ընթացքում ապահովել են շուրջ 200 ավտոշարասյան կազմում ավելի քան 8000 մեքենայի անվտանգ տեղաշարժը:
Շինանյութ եւ պարենային ապրանքներ տեղափոխող բեռնատարները երթեւեկում են Շուշի-Կարմիր շուկա-Ջիվանի եւ հակառակ ուղղություններով:
Ավելի քան 40 բեռնատարից կազմված շարասյուների երթեւեկությունը կազմակերպվում է բարձրլեռնային տեղանքի դժվարանցանելի հատվածներով անցնող գրունտային ճանապարհներով:
Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում 5 դիտակետ կա, նրանք ապահովում են ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի տարածքով:
Բացի քաղաքացիական տրանսպորտի եւ հումանիտար բեռների ուղեկցման խնդիրների կատարումից՝ ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները կանոնավոր կերպով ներգրավվում են Լաչինի միջանցքում հումանիտար ակցիաների անցկացման եւ անվտանգության ապահովման գործում: