ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին:
ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է նոյեմբերի 15-ից բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առկա ուսուցմամբ (ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար/առցանց):
ԵՊՀ մամուլի ծառայությունից հայտնել են, որ նոյեմբերի 15-ից ԵՊՀ-ում դասերը կրկին անցկացվելու են առկա։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից հայտնել են, որ հեռավար ուսուցման ժամկետը երկարաձգվել է մինչեւ նոյեմբերի 30-ը:
Բացառություն են միայն հեռակա բակալավրիատի առաջին եւ երկրորդ կուրսերը, որոնց դասապրոցեսը կկազմակերպվի բուհում նոյեմբերի 15-ից: Հեռակա բակալավրիատի մյուս կուրսերի դասերը եւս կսկսվեն: