Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Արեւելյան Միջերկրական ծովում հորատման աշխատանքների համար Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները։
«Ի պատասխան Արեւելյան Միջերկրական ծովում Թուրքիայի չարտոնված հորատման աշխատանքներին՝ ԵՄ Խորհուրդն այսօր որոշում է ընդունել երկարաձգել պատժամիջոցները մինչեւ 2022-ի նոյեմբերի 12-ը»,- ասված է ԵՄ անդամ երկրների խորհրդի հաղորդագրության մեջ։
Վերջին տարիներին Թուրքիան, խախտելով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտին, սկսել էր էներգետիկ ռեսուրսների որոնման եւ հորատման աշխատանքներ իրականացնել՝ հիմնավորելով, որ նման լիազորագիր ունի Կիպրոսի թուրքերի կողմից: