Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Հայաստանում բեռնափոխադրումների ծավալները պաշտոնապես ավելացել են 10.4 տոկոսով: Այս տարվա 9 ամսում երկաթուղային բեռնափոխադրումները պակասել են 7.9 տոկոսով: Նշված ժամանակահատվածում 2.2 տոկոսով պակասել են նաեւ երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալները, փոխարենը 17.5 տոկոսով ավելացել են ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալները:
Ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները ըստ իրենց նպատակի դիտարկելու դեպքում տեսնում ենք, որ արտահանումը աճել է 24.7 տոկոսով, ներմուծումը, հակառակը, նվազել է 0.4 տոկոսով:
Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքր թիվ է կազմում, բայց այստեղ էլ աճ է արձանագրվել, ներմուծման դեպքում՝ 68.8 տոկոս: Օդային տրանսպորտով արտահանման ծավալները կտրուկ նվազել են՝ կազմելով 24.1 տոկոս:
«Մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալների աճը կազմել է 7 տոկոս: Բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը չի տարանջատում արտահանումը եւ ներկրումը, քանի որ խոսքը միայն ներկրման մասին է եւ կոնկրետ մեկ տեսակի ապրանքի` գազի: Այսինքն՝ գազի ներկրումը Հայաստան այս տարվա 9 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է: