Ըստ գերմանական «Deutsche Welle»-ի՝ Ավստրիայում նոյեմբերի 14-ից բոլոր չպատվաստվածների համար կարանտին պահպանելու որոշում կգործի: Նոր փոփոխությունների մանրամասները ուրբաթ հայտնել է Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը: Մեջբերելով կորոնավիրուսային աճող թվերը՝ նա հայտարարել է, որ սպասելը ողջամիտ չէր լինի:
Ըստ կանցլեր Շալենբերգի՝ ամբողջ երկրում լոքդաուն հայտարարելը անարդար կլիներ պատվաստված քաղաքացիների նկատմամբ:
Ավստրիայում կորոնավիրուսի դեմ նոյեմբերի 11-ի դրությամբ պատվաստվել է բնակչության 65 տոկոսը: