Ամերիկացի հայամետ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն Շուշիի մերձակայքում խաղաղ հայ բնակչի սպանությունից հետո հայտարարել է, որ խաղաղ հայ բնակիչների նկատմամբ բռնությունը շարունակվում է անգամ հրադադարի ընդունումից մեկ տարի անց։
Կոնգրեսականը կարեւորել է միջադեպի դատապարտումը Պետդեպարտամենտի կողմից` միաժամանակ ընդգծելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին պետք է պատասխանատվության ենթարկել մահացու գործողությունների համար:
Ավելի վաղ Փալոնեն Պետդեպարտամենտին հորդորել էր անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար: