«Ազատություն» ռ/կ-ի ռուսական ծառայութունը գրում է, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը՝ ռուսական հետախուզական ծառայության 100-ամյա հոբելյանի առթիվ «Իստորիկ» հանդեսին տված հարցազրույցում քիմիկոս Դմիտրի Մենդելեեւին, Պուշկինի մտերիմ ընկեր, բանաստեղծ Պյոտր Վյազեմսկուն, ճանապարհորդ ու բնագետ Նիկոլայ Պրժեւալսկուն եւ գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոեդովին բնորոշել է իբրեւ ամենանշանավոր ռուսաստանցի հետախույզների:
Պնդում են, օրինակ, որ Մենդելեեւը՝ ԱՄՆ եւ Ֆրանսիա այցերի ընթացքում ամերիկյան կերոսինին եւ անծուխ վառոդին վերաբերող տվյալներ է հայթայթել։ Մենդելեեւի այդ առաքելության վերաբերյալ, սակայն, փաստական ապացույցներ չկան: