ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ սույն թվականի նոյեմբեր 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային եւ մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը տեղակայում է անցակետ։
Համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։
ՀՀ ԱԱԾ-ն միաժամանակ հայտնել է, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչեւ սույն տարեվերջ։