Նոյեմբերի 14-ի ժամը 20-ի դրությամբ Հայաստանի 5 համայնքներում ավարտվեցին ՏԻՄ ընտրությունները. նախնական տվյալներով` դրանց մասնակցել է ընտրողների 47.40%-ը (38295 քաղաքացի): Ամենաշատ մասնակցությունը Կապանում է եղել՝ 2087 ընտրող կամ 63.48%-ը:
Ստեփանավանում քվեարկել է 5107 ընտրող կամ 38.30%-ը, Իջեւանում` 12284 ընտրող կամ 37.43%-ը: Լերմոնտովո եւ Արզնի համայնքներում հետեւյալ պատկերն է` համապատասխանաբար` 196 ընտրող կամ 28.87%-ը, 521 ընտրող կամ 25.39 %-ը:
Երեկ անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, Կապանում հաղթել է գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանի գլխավորած «Շանթ» դաշինքը` ձայների կրկնակի առավելությամբ առաջ անցնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Ստեփանավանում եւ Իջեւանում բացարձակ առավելությամբ հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը:
Կապանում «Շանթ» դաշինքը ստացել է ձայների մոտ 69,5%-ը՝ 13962 քվե, «Քաղացիական պայմանագիր»-ը՝ մոտ 28,8%-ը՝ 5791 քվե։
Ստեփանավանում «ՔՊ»-ն ստացել է քվեների մոտ 78,4%-ը՝ 4004 ձայն, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ մոտ 13,8%-ը՝ 705 ձայն, Հայ ազգային կոնգրեսը՝ մոտ 4%-ը՝ 218 ձայն:
Իջեւանում «ՔՊ»-ն հաղթել է մոտ 80,8%-ով՝ ստանալով 10003 ձայն, ՀՅԴ-ն ստացել է 1964 ձայն՝ մոտ 15.9%-ը։