Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ նոյեմբերի 17-19-ը Տաջիկստանի Ֆահրաբադ զորավարժարանում տեղի կունենան ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկջոկատայինների «Կոբալտ-2021» համատեղ զորավարժությունները։
Գործողությունների ընթացքում ռուս զինծառայողները Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի գործընկերների հետ համատեղ կմշակեն գրոհայինների ոչնչացմանն ուղղված գործողության պլանավորման եւ անցկացման հարցերը՝ գործելով ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկջոկատայինների կազմում։
Զորավարժությունների նպատակը հավաքական անվտանգության տարածաշրջաններում համատեղ եւ օպերատիվ–մարտական միջոցառումների նախապատրաստման եւ անցկացման օպերատիվությունը բարձրացնելն է։ Զինծառայողները հետախուզության տեխնիկական միջոցների եւ ուղղաթիռների կիրառմամբ գործողություններ կիրականացնեն գրոհայինների կողմից պայմանականորեն գրավված շենքի արգելափակման եւ գրոհի վերաբերյալ։