ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները մեկ ամսում ապահովել են ավելի քան 4 հազար ավտոմեքենայի եւ 7500 մարդու անվտանգ տեղաշարժ դեպի Լեռնային Ղարաբաղ եւ հակառակ ուղղություններով:
Զորախմբի ներկայացուցիչ Օլեգ Գլեբովը հայտնել է, որ զինծառայողները ստուգում են բոլոր մեքենաները․ օրական անցնում է ավելի քան 150 մեքենա: Բոլոր արգելափակոցները հագեցած են ժամանակակից արտաքին տեսահսկման գմբեթային տեսախցիկներով, լուսարձակներով եւ անխափան սնուցման սարքերով: Խաղաղապահները զինված են «Ратник» կոստյումներով: