Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիության եւ Բելառուսի սահմանին ստեղծված իրավիճակն անթույլատրելի է, եւ անհրաժեշտ է անհապաղ կերպով մարդասիրական օգնություն ցուցաբերել ներգաղթյալներին:
Բարձրագույն հանձնակատարը նշել է, որ նախօրեին ինքը ԵՄ ՆԳ նախարարների նստաշրջանի նախապատրաստման շրջանակում հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի, Լիտվայի եւ Բելառուսի ներքին գործերի նախարարների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Նիստի ընթացքում քննարկվելու է ԵՄ եւ Բելառուսի սահմանին ստեղծված իրավիճակը: