Ըստ ՌԴ Ստավրոպոլի երկրամասի գյուղտնտեսության նախարարության Ապանասենկովսկի շրջանի «Դրուժբա» գյուղական կոոպերատիվը Հայաստան է ուղարկել նոր գործարանային տեսակի կալմիկյան ցեղի, «Վոզնեսենովյան» անունը ստացած կովերի առաջին խմբաքանակը:
Կովերի այս ցեղատեսակն աչքի է ընկնում լավ արտակազմվածքով, մարմնի պատկառելի զանգվածով եւ անպահանջկոտ են խնամքի առումով:
Արտաքին շուկայում արդեն վաճառվել է 86 երինջ եւ չորս ցեղական ցուլ: