Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Եվրահանձնաժողովը ճանաչել է վրացական քովիդ-անձնագրերը: Ըստ այդմ Վրաստանի՝ ամբողջական պատվաստման կուրսի վկայական ունեցող քաղաքացիները այսուհետեւ կկարողանան ազատ տեղաշարժվել ԵՄ-ի տարածքում։
Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Վրաստանի կողմից պատվաստումների, թեստերի եւ ՔՈՎԻԴ-19-ից ապաքինման վերաբերյալ տրված ՔՈՎԻԴ-հավաստագիրը ճանաչված է Եվրոպական միության կողմից եւ համարժեք է ԵՄ համապատասխան կանոնակարգով տրված հավաստագրերին, որոնք նպատակ ունեն խթանելու մարդկանց ազատ տեղաշարժը ԵՄ-ի տարածքում։
ԵՄ անդամ Չեխիան Վրաստանի կողմից հատկացվող ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման վկայականը ճանաչել էր դեռ այս տարվա հոկտեմբերի սկզբին։
Հոկտեմբերի վերջին էլ Եվրոպական հանձնաժողովը որոշում էր ընդունել, որ Հայաստանի տրամադրած կորոնավիրուսային հավաստագրերը եւս համարժեք են եվրոպական էլեկտրոնային ՔՈՎԻԴ-հավաստագրերին: