Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը Դուբայի ավիաշոուում հայտարարել է, թե Մոսկվան բանակցություններ է վարում Անկարայի հետ հինգերորդ սերնդի թուրքական կործանիչ ստեղծելու հարցում օգնություն տրամադրելու համար:
ԱՄՆ-ն ավելի վաղ հրաժարվել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչները Թուրքիային վաճառելուց Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման պատճառով։
«Ռուսաստանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել աջակցելու Թուրքիային հինգերորդ սերնդի կործանիչի ստեղծման հարցում: Առայժմ մենք այդ նախագծի շուրջ բանակցությունների փուլում ենք»,- ընդգծել է Շուգաեւը։