ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն իր լիակատար աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի համանախագահներին, որոնք նոյեմբերի 15-ին հանդես էին եկել հայտարարությամբ:
«Կիսում եմ Մինսկի խմբի համանախագահների խոր մտահոգությունը՝ տարածաշրջանում, այդ թվում Հայաստան-Ադրբեջան սահմանի միջադեպերի առնչությամբ: Լիակատար աջակցությունս եմ հայտնում նրանց ջանքերին ու կոչ եմ անում կողմերին անհապաղ դադարեցնելու էսկալացիան ու քայլեր ձեռնարկելու հրատապ հարցերի լուծման նպատակով»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Լինդեն: