Ըստ «Սպուտնիկ Արմենիայի՝ «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը ժամանակավորապես կանգնեցվել է։
«Ստեղծված իրավիճակում ընկերությունը որոշել է ժամանակավոր դադարեցնել աշխատանքը եւ անվտանգության նկատառումներով տարհանել իր աշխատակիցներին»,– ասել է Գրիգորյանը։