Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ այսօրվա իրադարձությունների ֆոնին քննարկումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
«Շտապ դեէսկալացիայի եւ լիարժեք հրադադարի կոչ եմ արել։ Տարածաշրջանում բարդ իրավիճակ է»,- թվիթերյան գրառմամբ ընդգծել է Միշելը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին։
Միշելը հայտնել է նաեւ, որ Եվրախորհուրդը հավատարիմ է գործընկերների հետ աշխատելու իր գործելաոճին, որպեսզի հաղթահարվի լարվածությունը Հարավային Կովկասում՝ կայունություն հաստատելու համար: