ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 16-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան հատվածում նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈՒ սադրանքից հետո ստեղծված իրավիճակը: Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտում է եւ վտանգի տակ է դնում ամբողջ բանակցային գործընթացը:
ՌԴ պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանք գործադրելու ռազմական գործողությունները դադարեցնելու, ռազմագերիներին վերադարձնելու եւ իրավիճակը հանգուցալուծելու գործում: